Բունդեսթագ․ ՌԴ-ի և Գերմանիայի միջև անհամաձայնությունը կարող է ձեռնտու լինել ԱՄՆ-ին

67

Ռուսաստանի և Գերմանիայի միջև անհամաձայնությունը կարող է ձեռնտու լինել ԱՄՆ-ին վերջինիս տնտեսական առաջնորդության ձգտման պատճառով: Այս կարծիքը հայտնել է Բունդեսթագի էկոնոմիկայի և էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը:

«Մեր հարաբերությունների զարգացման պահին ես ապագան տեսնում եմ խաղաղ գոյակցության և համագործակցության, այլ ոչ թե պառակտման մեջ, որը ձեռնտու չէ ո՛չ մեզ, ո՛չ էլ ռուսներին: Բայց ձեռնտու է ամերիկացիներին, ովքեր ցանկանում են մնալ տնտեսապես գերիշխող տերության դիրքում», ասել է նա «Ռոսիա -1» հեռուստաալիքի եթերում: Միևնույն ժամանակ, ըստ Էռնստի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում է ինչ-որ չափով վերականգնել հարաբերությունները Եվրոպայի ու Գերմանիայի հետ: