«Բայդենի պատճառով ԱՄՆ-ն կախվածության մեջ կընկնի ռուսական նավթից»

55

Վաշինգտոնի նոր վարչակազմի էներգետիկ քաղաքականությունը կհանգեցնի ԱՄՆ կախվածությանը Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի նավթից: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը քննադատել է նոր վարչակազմի որոշումը՝ դադարեցնել Կանադայից Միացյալ Նահանգներ Keystone XL գազատարի շինարարությունը: Սա, ըստ Թրամփի, ոչնչացրեց «42 հազար լավ վարձատրվող աշխատանքներ»:

«Նավթի առումով մեր հույսն այժմ դնելու ենք Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի վրա։ Նրանք ասում են ՝ «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան»: Ռուսաստանի համար ի՞նչը կարող էր լինել ավելի լավ, քան այն, ինչ նրանք արեցին, Թրամփին է մեջբերում ՏԱՍՍ-ը: