ԱՄՆ կարգավորիչը հաստատել է Johnson & Johnson-ի կորոնավիրուսային պատվաստանյութը

64

Միացյալ Նահանգների սննդի և դեղերի վարչությունն արտակարգ թույլտվություն է տվել SARS-CoV-2 վիրուսով հարուցված COVID-19 հիվանդության երրորդ պատվաստանյութի համար:

Արտակարգ իրավիճակների օգտագործման հաստատումը թույլ է տալիս Johnson & Johnson–ի պատվաստանյութն օգտագործել ԱՄՆ-ում 18 տարեկան կամ բարձր տարիքի մարդկանց պատվաստելու համար։ Իմունտիտետ ձեռք բերելու համար բավարար կլինի մեկ պատվաստումը, այլ ոչ թե երկու, հաղորդում է ՏԱՍՍ-ը: