ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստն ասաց, թե որ պատվաստանյութը կընտրեր COVID-19-ի դեմ

117

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին խոսել է այն մասին, թե կորոնավիրուսի որ պատվաստանյութը կնախընտրեր: ԱՄՆ իշխանությունների կողմից հաստատված բոլոր երեք պատվաստանյութերը՝ Moderna, Pfizer և Johnson & Johnson, «շատ լավն են», ասել է նա: Հետևաբար, մարդիկ կարող են օգտագործել իրենց համար առավել մատչելի պատրաստուկը:

«Եթե ​​J&J-ն այժմ հասանելի է, ես դրանով կպատվաստվեի», ասել է նա CNN-ին:

Միևնույն ժամանակ, Ֆաուչին նշել է, որ ինքը պատվաստվել է Moderna-ի արտադրած պատրաստուկով: