ԱԳՆ-ն հայտնել է, թե պաշտոնական Երևանը թուրքական TRT-ից հայտ չի ստացել

73

Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ https://t.me/wargonzo/4466 թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում կայանալիք հանրահավաքը։ Մասնավորապես, խոսքը գնում է թուրքական TRT-ի մասին, որի լրագրողներն այս պահին լուսաբանում են նաև հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի կառավարական շրջանակներից ստացել է համաձայնություն։ Միայն թե այցն անհրաժեշտ էր համաձայնեցնել նաև ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել Հայաստանի սահմանների և ռազմավարական օբյեկտների պահպանության համար։ Բայց, ըստ Wargonzo-ի տեղեկությունների, ռուսական կողմը չի համաձայնել թուրքական մամուլի՝ Վրաստանի տարածքով Հայաստան գալուն։

Ավելի ուշ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ պաշտոնական Երևանը թուրքական TRT-ից Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ստացել: