Երբ ուսումնասիրում ենք պատերազմի սկսելուց առաջ իշխանության գործողությունները հասկանում ենք, որ ոչ մի բան չի արվել որ բնակչությունը պատրաստվի պատերազմին

69

Ջորջ Տաբակյանի Ֆբ էջից,

«…Մարդու պայքարը իշխանության դեմ հիշողության պայքարն է մոռանալու դեմ»

Միլան Կունդերա (Չեխ գրող)

(Մաս 1)

Բոլորս հիշում եք որ Երկրի ղեկավարությունը մի քանի անգամ հայտնել է, և պատերազմի ժամանակ և հետո որ ինքը տեղյակ էր որ պատերազմը սկսելու էր:

2020թ Օգոսոսից, Զինված Ուժերը պատրաստվում էին պատերազմին ԲԱՅՑ երբ ուսումնասիրում ենք պատերազմի սկսելուց առաջ՝ վերջին շաբաթվա իշխանության գործողությունները հասկանում ենք որ ոչ մի բան չի արվել որ բնակչությունը պատրաստվի պատերազմին։

Հիշողությունը թարմացնենք:

Սեպտ 17: Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության

Սեպտ 17: Վարչապետը հանձնարարում է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

Սեպտ 18: Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը՝ հիշեցնեմ որ Հոկտեմբերի 1ին դեսպան Արմեն Սմբատյանը հետ էր կանչվել:

Սեպտ 20: ՀՀ ԱԳՆ: ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը

Սեպտ 21: (առավոտ): Օդուժի տոնական թռիչքը (Սու-երի վերջին թռիչքը)

Սեպտ 21: (Երեկոյան): Մեծ համերգ, սալյուտ և «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը

Սեպտ 22: Վարչապետի ելույթը ՄԱԿում միջազգային խաղաղության մասին և ոչ մի խոսք պատերազմի մասին երբ ալիևը նույն ամբիոնից սպառնում էր Հայաստանին և մեղադրում պատերազմ հրահրելով:

Սեպտ 24: (առավոտ): Կառավարության նիստ: ամենակարևոր քննարկվող կետը՝ հակակորուպցիոն բարեփոխումերը

Սեպտ 24: Հայաստան 2050 ներկայացումը (կենացների շարան)

Սեպտ 25: ԲՀԿի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը

Սեպտ 26: Հայկական ժամանակը մեղադրում է կարգ մը ռազմական փորձագետներ որպես «ադրբեջանական քարոզչության հայկական ֆրիլանսերները» որովհետեվ զգուշացնում էին որ շուտով պատերազմ է սկսելու

Սեպտ 26: (երեկոյան՝ պատերազմից ընդամենը ժամեր առաջ) Վարչապետի Հ1ի հարցազրույցը որտեղ ոչ մի խոսք պատերազմի մասին……..

Այս բոլորը հիշելուց Մեծ հարց է առաջանում ինչի՞ Հայաստանի քաղաքացիները և Սփյուռքը չէին տեղեկացվել և նախօրոք պատրաստվել այս պատերազմին ….

Ով ասում է պատերազմի ժամանակ բանակ չենք ունեցել կամ ադրբեջանը շատ ուժեղ էր կամ թուրքիան էր մասնակցում կամ «բայրաքդար դեմ բան չունեինք» թող նախ վերեվի հարցին պատասխանի

 (Մաս 2ը շուտով նույնը ադրբեջանի մասով )