ԱԱԾ-ն հերքում է. Թուրքիայի ԶՈՒ-ի ներկայացուցիչները չեն մտնի ՀՀ

91

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից:

Հիշեցնենք, որ Live News-ի տվյալներով՝  թուրքական 13 հոգանոց հատուկ ջոկատայինների խումբը  հատել է Վրաստանի հետ Հայաստանի սահմանը և այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Խմբում ընդգրկված են. թուրքական 3-րդ բանակի, ռազմական հետախուզության, հետախուզության պլանավորման և համակարգման օպերատիվ վարչության ներկայացուցիչներ:

Կայքը ներկայացրել է Հայաստան մուտք գործած թուրք հատուկջոկատայինների անունները․

1) Օմար Էլմազ

2) Ռամազան Օզդեմիր

3) Խալիլ Խիմշեկ

4) Մեհմեդ Ալի-Շահիդ

5) Ֆաթիհ Օզթուրք

6) Մուսա Կալեչ

7) Յաշար Օզթուրք

8) Սերկան Չյատին

9) Օրխան Էլդիրիմ

10) Օքթայ Սաթըլմըշ

11) Օզգա Ակար

12) Աջնա Վոզքուրդ

13) Չաթլագան Յուքսել.

Այս խումբը կհամակարգի և անմիջականորեն կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և մյուս առանցքային գեներալների լիկվիդացման գործընթացին: