«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը ցույց է տվել բարձր արդյունավետություն կորոնավիրուսի նոր տարատեսակների, այդ թվում՝ բրիտանական և հարավաֆրիկյան շտամների դեմ: Դա շաբաթ օրը հաստատել է գիտական աշխատանքի գծով Գամալեյա կենտրոնի փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Դենիս Լոգունովը:
«Գամալեյա կենտրոնի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստումը ցուցաբերում է շատ լավ արդյունք կորոնավիրուսի նոր մուտացիաների դեմ, այդ թվում` Միացյալ Թագավորությունից և ՀԱՀ-ից եկած շտամների դեպքում», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: