Նիկոլը լսել էր այդ մասին, բայց չէր հավատում, կարծում էր շուստրիությամբ դուրս կգա իրավիճակից։ Չստացվեց․Աղասի Ենոքյան

105

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԵՏՀԱՅԱՑՔՈՎ
Եթե Նիկոլը մնար այն ամենի շրջանակներում, ինչի համար հայտնի ուժերը նրան իշխանության էին բերել՝ հանձներ 5 շրջանները եւ Արցախում տեղակայեր ռուս խաղաղապահներին, ապա չէր բացառվում, որ նա գլուխը պրծացներ պարզ հրաժարականով։

Հայտնի ուժերը թույլ կտային, որ Նիկոլը վերցներ ՍՈՒ-երի եւ ասֆալտների ատկատները, հավաքեր կլուբնիկի փողերը, տնից հանգիստ հաներ ռոլեքսներն ու սեւ իկրան, եւ թռներ ինչ-որ տեղ, ասենք՝ Կանադա։ Անգամ Աներձագ Հրաչի միջոցով կարող է թողնեին, որ շարունակեր իր մաքսանենգ սիգարետի բիզնեսը։

Բայց նա ինչ-ինչ բարիքների դիմաց Ալիեւի հետ գնաց սեպարատ պայմանավորվածությունների՝ հանձնեց Շուշին ու Հադրութը, կործանեց Հայոց բանակը, ի վերջո ստեղծեց մի վիճակ, երբ ռուսներին հազիվ մի փոքր տարածք էր մնացել խաղաղապահներ մտցնելու համար։ Դրա համար էլ Նիկոլին մզեցին մինչեւ վերջ՝ վերցրեցին Մեղրիի միջանցքը, Սոթքը, տարբեր ճանապարհներ Սյունիքում, երկրորդ ռազմական բազան։
Դրանից հետո Նիկոլն արդեն ոչ ոքի պետք չէր։ Իսկանդերի թեմայով պրոարեւմտյան հայտարարություններ անելը փրկության հույս չէր, այլ մանկամտություն։ Նիկոլին պետք է հանձնեին մթերման։

Հին սլավոնական ասածվածք կա․ «Жадность фраера губит»։ Նիկոլը լսել էր այդ մասին, բայց չէր հավատում, կարծում էր շուստրիությամբ դուրս կգա իրավիճակից։
Չստացվեց»։