Նախագահը կօգտվի եռօրյա ժամկետում ՍԴ դիմելու իր սահմանադրական լիազորությունից․Ռոբերտ Հայրապետյան

50

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչպես պարզ դարձավ Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը:

Րոպեներ անց Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ սահմանված կարգով կրկին նախագահին է ուղարկում Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը։

Համադրելով հետ վերադարձնելու վերաբերյալ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունն ու Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, պարզ է դառնում, որ նախագահը հրամանագիրի նախագիծը վերադարձրել է, քանի որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, իսկ Ն․ Փաշինյանը որևէ նոր հիմնավորում չի ավելացրել վերստին ուղարկելիս:

Սա թույլ է տալիս եզրակացնել, որ նախագահը կօգտվի եռօրյա ժամկետում ՍԴ դիմելու իր սահմանադրական լիազորությունից, ինչը մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդարձնի անհնար, հաշվի առնելով ՍԴ-ում գործերի քննության օրենքով սահմանված ժամկետները։ Ինչ գործուն քայլերի կդիմի ընդդիմությունն ու ԶՈՒ-ն՝ ցույց կտա ժամանակը։