Իրանը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում կարող է սկսել ուրանի հարստացումը մինչև 60%

55

Թեհրանը հնարավորություն ունի 24 ժամվա ընթացքում սկսել ուրանի հարստացումը մինչև 60%: Այս մասին հայտարարել է փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Այո, մենք ունենք այդ ներուժը: Եթե կարգադրություն տրվի, ներկայիս հզորությամբ, մենք կարող ենք դա անել 24 ժամվա ընթացքում», ասել է նա: