ԻՊ ահաբեկիչները գազատար են պայթեցրել Սիրիայի արևելքում

133

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներն այսօր դիվերսիա են իրականացրել սիրիական Դեր Զոր նահանգում գտնվող գազատարի վրա: Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, այդ մասին հայտնել է երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարարությունը:

«Խողովակաշարի պայթեցման արդյունքում երկու վայրում բռնկում է տեղի ունեցել, հրշեջներն ու նորոգման խումբը մեկնել են դիվերսիայի վայր», ասել են վարչությունից: