Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբի հայտնաբերման պատճառով Անգլիայում տարհանվել են հազարավոր մարդիկ

57

Էքսեթերում ավելի քան 2000 տնային տնտեսություններ տարհանվել են այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբ հայտնաբերվեց քաղաքի հյուսիսարևմտյան մասում գտնվող շինհրապարակում: Շաբաթ օրը տեղական ոստիկանության բաժանմունքի կողմից տարածված հայտարարության համաձայն, զինամթերքի վերահսկվող պայթյունը կիրականացվի մինչ օրվա վերջ:

Մի քանի հազար մարդու տարհանումն ավարտված է։ Զինամթերքը, որի երկարությունը ավելի քան 2 մետր է, շինարարները գտել են ուրբաթ օրը համալսարանական կամպուսին կից վայրում: Տարհանվածների զգալի մասը ուսանողներ են: