«Եթե հայերը 3 օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, վրա կհասնեն փաշինյանաթուրքական սև օրերը… Երեկ շուտ էր, վաղը չէ մյուս օրն ուշ կլինի». Արամ Գաբրիելյանով

102

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանը և թուրքական զավթիչներից ազատագրումը.

Յուրաքանչյուր ազատագրական շարժում իր զարգացման տրամաբանությունն ունի: Յուրաքանչյուր ազատագրական շարժում իր հստակ ժամանակային սահմաններն ունի:

Յուրաքանչյուր ազատագրական շարժում իր առաջնորդներն ու թշնամիներն ունի: Հայաստանում իրավիճակը առավելագույնս հստակեցվել է:

Իր ժողովրդին ու բանակին ըստ էության խաբելուց և խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մերկացրեց իր գաղափարախոսությունը: Այն հստակ է: Դա Ռուսաստանն անգործունակ պետություն ճանաչելն ու թուրքական պրոտեկտորակտի տակ անցնելն է՝ հընթացս չեզոքացնելով անկախության հավակնություններ ունեցող բոլոր պետական ինստիտուտները:

Եթե խոսենք պարզ լեզվով, եթե Նիկոլ Փաշինյանը մնում է, ապա առավելագույնը 2 տարի անց չի լինի գործունակ բանակ և պետական կառավարման համակարգ: Ամեն ինչ, տառացիորեն ամեն ինչ կառուցված կլինի PR-ի, խաբեության և հայ ժողովրդին մոլորեցնելու վրա:

Միայն հիմարները կամ բացահայտ դավաճանները չեն կարող դա հասկանալ: Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի և Սողոմոն Թեհլերյանի գաղափարախոսության վրա դաստիարակված հայությունը դուրս կմղվի թուրքական լիրի և ադրբեջանական մանաթի գաղափարախոսության ներքո: Հայոց ցեղասպանությունը կմոռացվի, փոխարենը՝ կճանաչվի Խոջալուի «ցեղասպանությունը»:

Սրանք իմ ապոկալիպտիկ բառերը չեն, այլ Հայաստանի ոչ հեռավոր, բոլորովին էլ ոչ հեռավոր ապագան:

Ո՞վ կարող էր 5 տարի առաջ մտածել, որ Ուկրաինայում կչեղարկեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն ու կսկսեն պատվով թաղել նացիստական հանցագործներին:

Մյուս կողմից՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը, հայ գեներալիտետը, հայկական բանակը կատեգորիկ կերպով հանդես եկան Հայաստանի՝ թուրքական բռնազավթման դեմ: Ողջ աշխարհով մեկ սփռված ազգի սերուցքը Փաշինյանի պլաններն ընկալեց՝ որպես ազգի ու նրա պատմության դեմ կատարված հանցագործություն, և ելավ ազատագրական պայքարի: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վերածվեց ազատագրման խորհրդանիշի: Գեներալներն ու բանակը գրեթե մեկ մարդու պես կանգնեցին իրենց հավատից ու սրբություններից նահանջողների դեմ:

Հայոց ցեղասպանության ողբերգությունից հետո այժմ Հայաստանի պատմության ամենավտանգավոր շրջանն է: Եթե վերաձևակերպենք Լենինին՝ երեկ դեռ շուտ էր, բայց վաղն արդեն ուշ կլինի: Լենինը ճիշտ էր. ազատագրական շարժումն ունի ժամանակային տրամաբանություն:

Եթե հայերը 3 օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, վրա կհասնեն փաշինյանաթուրքական սև օրերը: Էրդողանի օրինակով՝ բանակը կգլխատվի, իսկ գեներալներն ու սպայական կազմը՝ մինչև գնդապետներ և մայորներ, կձերբակալվեն և կպատժվեն: Հայրենասիրական շարժման առաջնորդներն ու համակիրները նույնպես կձերբակալվեն ու կդատապարտվեն:

Արևմուտքում ոչ ոք ոչ մի բառ չի ասի, ինչպես չասացին Արցախի բնակիչներին գնդակոծելու 44 օրերի ընթացքում:

Երեկ շուտ էր, վաղը չէ մյուս օրն ուշ կլինի»: