Բայդեն․ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական

59

ԱՄՆ-ն շարունակում է գտնել, որ Ղրիմը վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն միջազգային իրավունքի խախտմամբ, և երբեք չի ճանաչի թերակղզին որպես ռուսական: Այս մասին ասվում է Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնություն վերադարձի յոթերորդ տարեդարձի նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն այսօր շարունակում է աջակցել Ուկրաինային, նրա դաշնակիցներին և գործընկերներին, ինչպես դա արել է այս հակամարտության սկզբից ի վեր: Այս մռայլ տարեդարձի առթիվ մենք վերահաստատում ենք մի պարզ ճշմարտություն. Ղրիմը Ուկրաինա է: ԱՄՆ-ն չի ճանաչում և չի ճանաչի թերակղզու անեքսիան Ռուսաստանի կողմից, և մենք, Ուկրաինայի հետ միասին, կդիմադրենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին», ասել է Բայդենը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: