Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպումներ է ունեցել

63

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են երկրում առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը: Նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները: