Թուրքիան հայտարարել է, որ կօգտագործի С-400-ները միայն վտանգի դեպքում

85

Թուրքիան ծրագրում է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերը «միայն վտանգի դեպքում», ուրբաթ օրը հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Թուրքիան մտադիր է օգտագործել С-400-ը միայն սպառնալիքների և վտանգի դեպքում: Թուրքիայում С-400-ները սպառնալիք չեն ներկայացնում նրանց համար, ովքեր չեն պատրաստվում հարձակվել երկրի վրա»,  նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: