Գլխավոր շտաբի ևս մեկ գնդապետ միացել է հայտարարությանը

67

ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։

Գնդապետ Արթուր Չատյանը տեղեկացրել է, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։

«Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»,- ասել է նա։