Այս իշխանությունը դատապարտված է. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

213

«Մի պետություն, որը խայտառակ պարտություն է կրել, բայց որի ղեկավարը հրաժարվում է պատասխանատվությունից, մի երկիր, որի Բանակը, Եկեղեցին, ակադեմիկոսները  պահանջում են  ղեկավարի հրաժարականը, բայց նա դեռ մնում է: Ո՞ւմ է  կառավարում նա: Այս վիճակում այս իշխանությունը կառավարել այլևս չի կարող: Համարում եմ, որ այս իշխանությունը դատապարտված է»,-ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը