Ալիև․ «Հայաստանում ընթացող գործընթացները ցնցում են երկրի պետականության հիմքերը»

150

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Երևանում, Հայաստանի ներքին գործն է և հույս է հայտնել, որ այդ իրադարձությունները չեն ազդի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման վրա։

«Հայաստանում իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են: <…> Այսօր Հայաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ այնտեղ ընթացող գործընթացները մեծ մասամբ ցնցում են երկրի պետականության հիմքերը», Ալիևին է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Պատերազմի արդյունքները մնում են և կմնան անփոփոխ: Եվ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը իրականացվում է և պետք է ամբողջությամբ իրականացվի», ասել է նա: