«Ադրբեջանը չի խոչընդոտի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»

103

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հանդես չի գա Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների բացման դեմ:

«Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ մենք դրական ենք վերաբերվում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը: Մենք հատուկ կարծիք չունենք այդ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ: Թուրքիան ինքը կորոշի, թե երբ կարող են բացվել սահմանները և նորմալացվել հարաբերությունները Հայաստանի հետ: Ամեն դեպքում, Ադրբեջանի կողմից բացասական կարծիք չի լինի», ասել է Ալիևը արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: