Ֆրանսիան սկսում է COVID-19-ի նոր պատվաստանյութի փորձարկումները

52

Կենսատեխնոլոգիական ֆրանսիական Xenothera ընկերությունը սկսել է իր ստեղծած կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հաղորդում է Le Parisien թերթը: Պատվաստանյութը ստացել է Xav-19 անվանումը:

Պատրաստուկը կփորձարկվի 400 կամավոր պացիենտների վրա: Այն հիմնված է խոզերի հակամարմիններից ստացված պոլիկլոնային հակամարմինների օգտագործման վրա: