Փաշինյանն ընդհանրապես զինվորական գործից գաղափար չունի և ինչքան խոսի, այդքան սխալներ է թույլ տալիս

281

«Մենք  «Իսկանդերի» հետ  խնդիր  չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ  մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) հայտարարությունը, որովհետև ինքը և առհասարակ  մեր կողմից ոչ ոք չի կարող  իմանալ, թե քանի  տոկոսն է պայթել, որովհետև դա միայն կարող է հաշվարկել հակառակորդը, որովհետև ես  գիտեմ, որ կրակել են հակառակորդի  վրա»,- այս  մասին ԳԱԼԱ-ի  հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մարտունակությանն առնչվող հայտարարությանը:

«Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, ով բանակից, բանակի բարեփոխումներից գաղափար չունի և առհասարակ  չգիտի՝ ինչ է  նշանակում բանակի բարեփոխում:

Զինվորին տռուսիկ-մայկա կամ կլուբնիկ  տալը բանակի բարեփոխում  չէ»,- եզրափակեց  Մովսես Հակոբյանը: