Ռուսաստանում յուրաքանչյուր տասներորդ բիզնես այս տարի փակման ռիսկի տակ է

122

Ռուսաստանում փոքր և միջին բիզնեսի զգալի մասը նշել է, որ շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ 2021 թվականին: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի գրասենյակի մոնիտորինգի տվյալները:

Այսպես, տարեսկզբին հարցվածների 33,1%-ի մոտ շարունակել է շրջանառության անկումը, իսկ 27,1%-ի համար այն մնացել է 2020 թ. մակարդակի վրա: Մոտավորապես յուրաքանչյուր տասներորդ ընկերություն (9,7%) պատրաստվում է փակվել: Միևնույն ժամանակ, հարցվածների 19,1%-ը հայտարարել է անցյալ տարվա կորուստների աստիճանական վերականգնման մասին:

Գործարարների համար 2021 թ. սկզբի հիմնական խնդիրը մնում է թույլ պահանջարկը։