Նիկոլը ջեբկիր է, ջեբկիրին ի՞նչ գաղափարախոսություն.Աղասի Ենոքյան

50

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի պահ մոռանանք ԳՇ հայտարարության մասին՝ մի կարեւոր մեթոդաբանական խնդրի մասին խոսելու համար։

Նիկոլի գործողությունները չի կարելի կանխատեսել՝ ելնելով նրա քաղաքական գաղափարախոսությունից։

Նիկոլը ջեբկիր է, ջեբկիրին ի՞նչ գաղափարախոսություն, նա տվյալ պահին հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք իրեն հնարավորություն են տալիս տվյալ պահին գողանալու։ Դրա համար էլ երեկ նա ռուսամետ էր, այսօր թուրքամետ, վաղը կլինի եվրոպամետ, այսօր նա միլիտարիստ է, վաղը կլինի խաղաղության աղավնի։

Ավելի բարդ բացատրություններ պետք չի փնտրել Նիկոլի գործողությունների համար, բայց պետք է միշտ ուշադիր լինել նրա վեկտորի փոփոխությանը՝ հասկանալու համար, թե ինչից է հիմա նա փող կպցնելու՝ ավտոմատներ գնելո՞ւց, թե՞ կլուբնիկից ու տռուսիկ-մայկայից, բոինգի վաճառքից, թե՞ Ամուլսարի թույլատվությունից»։