Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով․ Միքայել Մինասյան

137

Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով։ Կարծում եմ հիմա սկսելու է ժողովրդին հավաքվելու իմիտացիան, որի գործընթացն, իր հանձնարարությամբ, իրականացնում է Գռզոն։ Այդ հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ: Մի խոսքով, կանի այն ամենը, ինչ արեց Էրդողանը, քանի որ Հայաստանի վիլայեթացման գործընթացն ունի անհրաժեշտ փուլեր։ Կստացվի՞՝ իհարկե ոչ։ Բայց այս ընթացքում բոլորս նորից կտեսնենք ժողովրդի դավաճաններին։ Ինչևէ։Բոլոր գործարարներին, որոնք հիմա զանգեր են ստանում, պահանջով կամ խնդրանքով մարդ ուղարկել վիժվածքի ազգադավ հավաքին մասնակցելու համար, զգուշացնում եմ. եթե հիմա ուղարկեք, հետո մեր մոտ մարդ չուղարկեք։ Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաներ ու մեր երկրի ապագան։ Առայժմ այսքանը։

Հ.Գ. Հիշեք, որ 21-րդն է։ Ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են և ապրում ենք Հայաստանում, որտեղ բոլորը ամեն ինչ գիտեն բոլորի մասին։