Նաթանյահուն Բայդենին խնդրել է պահպանել ՄՔԴ-ի դեմ Թրամփի սահմանած պատժամիջոցները

65

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով պահպանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի կառավարման ընթացքում սահմանված պատժամիջոցները:

Ինչպես հաղորդում է Axios-ը ՝ վկայակոչելով աղբյուրներ, անցյալ շաբաթ Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի ղեկավարը խնդրել է այս մասին:

Հունվարին Reuters-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտը, հաղորդել էր, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունները մտադիր են մանրազնին ուսումնասիրել Վաշինգտոնի նախորդ վարչակազմի կողմից ՄՔԴ պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: ՄՔԴ դատախազությունը Պաղեստինում իրավիճակի նախնական ուսումնասիրություն էր իրականացնում 2015 թվականի հունվարի 16-ից: 2018-ի մայիսին Պաղեստինը իրավիճակը հետաքննելու համար խնդրանք էր ուղարկել դատախազություն: