Հայաստանի գերագույն շահերը պետք է ամենից վեր լինեն. Արամ Ա

113

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Արամ Ա-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է:

«Մեր պատմության հին թե նոր փոթորիկները, մեր հին թե նոր թշնամիները չկարողացան քանդել մեր Տունը՝ Հայաստանը: Մենք չպետք է քանդենք այն: Մենք պատասխանատու ենք ու համարատու մեր սրբերին և նահատակներին ու մեր պատմությանը:Հայաստանի գերագույն շահերը պետք է ամենից վեր լինեն: Դա պետք է լինի մեր բոլորի մոտեցումը այսօ՛ր և մի՛շտ»: