Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել. Իլհամ Ալիև

116

Հայաստանում խորը ճգնաժամային իրավիճակ է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Տեսեք, թե ինչ վիճակում է Հայաստանը։ Երկիրը ճգնաժամի մեջ է, ամեն օր բախումներ են, ձերբակալություններ, ժողովրդավարության հիմքերը գրեթե ամբողջությամբ կոտրված են։ Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել։ Նրա առաջնորդներն են երկիրը բերել նման իրավիճակի։ Ե՛վ Հայաստանը 20 տարի ղեկավարած Քոչարյան-Սարգսյան խունտան, և՛ նրանց փոխարինած կառավարությունը»,- նշել է Ալիևը։

Ալիևը նաև նշել է, որ Հայաստանի կառավարությունն ուներ ընտրություն. կա՛մ շարունակել նախորդ կառավարությունների քաղաքականությունը և «դժբախտ դառնալ, կա՛մ իրենց կամքով լքել Արցախի հողերը»։

«Մենք տվեցինք այդ շանսը, և ես պատերազմի ժամանակ մի քանի անգամ ասացի, որ նրանք պետք է մեզ ժամանակացույց տան, թե որ օրվանից կսկսի այդ գործընթացը, և մենք կկանգնեցնենք պատերազմը։ Այսպես, նրանք հայտարարեցին ժամանակացույցի մասին, և պատերազմն ավարտվեց»,- հավելել է Ալիևը։