Կրեմլը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով

106

Կրեմլը մտահոգված է և հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով՝ Երևանի հետ դեռևս այդ առումով շփումներ չեն եղել, բայց Կրեմլը հանդարտության կոչ է անում բոլորին:

«Մենք դա համարում ենք մեր սերտ դաշնակցի ներքին գործը»,  լրագրողներին ասել է Պեսկովը։ Այդ մասին գրում է gazeta.ru-ն: