Ֆրանսիան հայտարարեց Ռուսաստանից և այլ երկրներից պատվաստանյութեր ստանալու հետաքրքրվածության մասին

104

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալի խոսքերով, «համաճարակը գլոբալ խնդիր է, և ամբողջ աշխարհը մոբիլիզացված է այն լուծելու համար»։

«Մենք, իհարկե, շահագրգռված ենք տեսնել հնարավորինս շատ հուսալի և արդյունավետ պատվաստանյութեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում և Ֆրանսիայում։ Ակնհայտ է, որ մենք հետաքրքրված ենք նաև, որ հնարավորինս մեծ թվով նման պատվաստանյութեր սերտիֆիկացման համար ներկայացվեն Եվրոպական դեղերի գործակալությանը: Սա վերաբերում է ինչպես ռուսական «Սպուտնիկ V»-ին, այնպես էլ այլ երկրների պատվաստանյութերին», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: