Ֆերմերները սպառնում են պաշարել խորհրդարանը, եթե իրենց պահանջները չկատարվեն

110

Հնդկաստանի գյուղատնտեսական նոր օրենքներից բողոքող ֆերմերները սպառնում են պաշարել երկրի խորհրդարանը, եթե իրենց պահանջները չկատարվեն: Այս մասին հայտարարել է բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը ՝ «Հնդկացի ֆերմերների միություն» կազմակերպության ներկայացուցիչ Ռակեշ Տիկաիտը, որի խոսքերը մեջբերում է Outlook ամսագրի կայքը:

«Այս անգամ խորհրդարանի պաշարման կոչ է լինելու: Մենք կհայտարարենք դրա մասին, այնուհետև կուղևորվենք Դելի: Այս անգամ 400,000 տրակտոր կլինի», ասել է Տիկաիտը՝ ելույթ ունենալով գյուղացիների և ֆերմերների համագումարում: