«Փաշինյանը լուրջ շեղումներ ունի, մի ողջ պետություն գերի է ընկել այդ հիվանդ մարդու զառանցանքների և ոչ ադեկվատ գործողությունների ձեռքը».Արմեն Մանվելյան

210

«Հայաստանում վարչապետ աշխատող անձի երեկվա զառանցանքները հերթական անգամ փաստի առաջ են կանգնեցրել մեր պետությանը: Ի՞նչ է նշանակում՝ Իսկանդերը 10 տոկոսով է պայթել, այն կամ պայթում է կամ չի պայթում, սա ի՞նչ ցնդաբանություն է: Չեմ հասկանում՝ ո՞վ է դրան նմանօրինակ ինֆորմացիա փոխանցել, որ ինքն էլ եթերում՝ հրապարակային զրույցի ընթացքում, բարձրաձայնում է այդ մասին՝ հերթական անգամ հարվածի տակ դնելով Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ, առանց այն էլ՝ լարված հարաբերությունները», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Իսկանդերը պետք է կիրառվեր պատերազմի 4-5-րդ օրը, նշել է. «Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ։ 80-ականների զենք էր, գուցե»։ Փաշինյանի այս դիտարկումները մեծ արձագանք են գտել Ռուսաստանում՝ Փաշինյանին մեղադրելով ստախոսության մեջ ու պահանջելով,որ ներողություն խնդրի՝ Ռուսաստանի հեղինակությանը պատճառված վնասի համար։հեղինակությանը պատճառված վնասի համար։Արմեն Մանվելյանը նկատում է՝ հերթական անգամ բախվելու ենք դաշնակից երկրի հետ անցանկալի միջադեպի հետ. «Մենք ունենք մի իշխանություն, որը սկզբունքորեն թքած ունի ցանկացած տեսակի միջազգային հարաբերությունների վրա: Ընդ որում, սա տարածվում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության, ԱՄՆ-ի, Չինաստանի և մնացյալ այլ երկրների ու պետությունների վրա նույնպես: Երկրում վարչապետ աշխատող անձի ողջ երեքամյա գործունեությունը միտված է եղել այդ հարաբերությունների խարխլմանն ու վարկաբեկմանը, ինչին այդ մարդը շատ հաջող կերպով հասնում է: Հիմա երկիրն այնպիսի մի խայտառակ իրավիճակում է հայտնվել՝ թե´ տնտեսական, թե´ ռազմական, թե´ քաղաքական ու մնացյալ բոլոր առումներով նույնպես, որ այլևս ոչ մի բան ինձ չի զարմացնում»:

Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների անկումային որակների մասին՝ Արմեն Մանվելյանը նշել է՝ հատկապես հիմա մեր պետության համար չափազանց կարևոր է այդ երկրի հետ բարիդրացիական և նորմալ հարաբերությունների հաստատումը. «Հետևաբար, քայլ առ քայլ, ամեն հնարավոր միջոցներով փորձել վարկաբեկել ռազմավարական դաշնակցին, այլ բան չէ, քան քաղաքական իշխանության հանցավոր դիտավորություն կամ անմեղսունակ վարքի դրսևորում: Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ այսօր Հայաստանում մեկ մարդու իշխանություն է, ով ակնհայտ կերպով ադեկվատ չէ, նա, իսկապես, և´ մտավոր, և´ հոգեկան լուրջ շեղումներ ունի, ապա ստացվում է, որ մի ողջ պետություն գերի է ընկել այդ հիվանդ մարդու զառանցանքների և ոչ ադեկվատ գործողությունների ձեռքը»,- ասել է միջազգային անվտանգային հարցերով մասնագետը:

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում Իսկանդեր զինատեսակի կիրառման հետ կապված հարցադրումներին՝ Արմեն Մանվելյանն ընդգծել է, որ դեռ պատերազմի օրերին իր հրապարակային ելույթներում բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ Իսկանդերով պետք է հարված հասցնել ադրբեջանական նազթագազամուղների ուղղությամբ՝ շարքից հանելով Բաքու – Ջեհյան նավթամուղը, որ այդ օրերին չէր դադարեցրել իր աշխատանքը։

««Սովորաբար, պատերազմական իրավիճակների տրամաբանությունն ու ռազմավարությունը հուշում է, որ ստրատեգիական նշանակության այնպիսի ինֆրաստրուկտուրաներ, ինչպիսին գազամուղներն ու նավթամուղներն են, պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը, այնինչ, Ադրբեջանը չէր արել դա, այսինքն՝ Բաքու – Ջեյհան նավթամուղն, իհարկե ոչ ամբողջ ծավալով, բայց 50 տոկոսով աշխատում էր: Ինչի՞ մասին է խոսում սա՝ առնվազն նրա, որ ադրբեջանական կողմն ինչ -որ երաշխիքներ, այնուամենայնիվ, ունեցել է, որ գազամուղներին ու նավթամուղներին հարված չի հասցվի, ինչին էլ մենք ականատես եղանք՝ ողջ պատերազմի ընթացքում: Թե ինչո՞վ էր դա պայմանավորված, այն պարագայում, երբ ողջ պատերազմի ընթացքում տասնյակ մասնագետներ բարձրաձայնում էին այն մասին, որ պետք է անհապաղ կերպով հարված հասցնել ադրբեջանական այդ ենթակառուցվածքներին, կպարզի հետաքննությունը: Մի բան հաստակ է՝ եթե հայկական կողմը Իսկանդերը գործի դներ պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը և հարված հասցներ նավթագազամուղներին, ապա պատերազմը բոլորովին այլ ելք կունենար: Արդեն թշնամին մեզ կխնդրեր, որպեսզի պատերազմը կանգ առնի, ինչը հայկական կողմը համառորեն չարեց: Հետևությունները թողնում են ընթերցողներին…»,- ասել է միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը մտածված է գնում, հատկապես, հայ – ռուսական հարաբերությունների վատթարացման համառ ճանապարհով՝ բանախոսը նշել է. վաղուց արդեն համոզվել է, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի հայտարարությունների մեծ մասը պահի տակ արված և անհավասարակշիռ զառանցանքների կույտ են, որոնք բնորոշ են հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձին:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո