ՌԴ-ն և Գերմանիան սկսել են համագործակցել ջրածնային էներգիայի զարգացման ոլորտում

58

Ռուսաստանը և Գերմանիան համագործակցություն են սկսել ջրածնային էներգիայի զարգացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Wintershall Dea-ի ղեկավար Մարիո Մերենը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ջրածինը հաստատ կդառնա ապագայի էներգիայի մատակարարման հիմնաքարը, և ես համոզված եմ, որ այստեղ կարևոր նշանակություն կունենա Ռուսաստանի և Գերմանիայի, ռուսաստանյան և գերմանական ընկերությունների միջև համագործակցությունը»,  ընդգծել է Մերենը: