Արտասահմանյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել ահաբեկիչներին իրենց նպատակների համար։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այդ շփումների բացահայտմանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ խորհրդի նիստի ժամանակ:
«Ես խնդրում եմ ձեզ հատուկ ուշադրություն դարձնել ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա հատուկ ծառայությունների միջև շփումների բացահայտմանը», ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ցանցը փորձում է ամեն կերպ վերականգնել իր գործունեությունը: «Ուստի կարևոր է ոչ միայն հայտնաբերել և վերացնել ահաբեկչական բջիջները` ներառյալ այսպես կոչված «քնած», այլև վերլուծել ու կանխատեսել իրավիճակը ընդհանրապես։ Նրա խոսոքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։