Չնայած Արցախյան պատերազմը նոր է ավարտվել, սակայն Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաև իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ. «Հայաստանի Հանրապետություն»

89

«Կանխատեսելի էր, որ Արցախի Հանրապետության տարածքներ Թուրքիայի ռազմական էքսպանսիային հետևելու էր նաև տնտեսական ներխուժումը: Այդ երկիրն Անդրկովկասում առաջին հերթին ցանկանում է ամրապնդվել տնտեսապես, որն այնտեղ ներկա գտնվելու ավելի երկարաժամկետ հիմքեր կապահովի նրա համար: Դրա ակնառու դրսևորումներն առկա են Վրաստանում:

Չնայած Արցախյան պատերազմը նոր է ավարտվել, և վաղ է խոսել դրանց հետևանքների վերացման մասին, սակայն Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաև իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ: Նախորդ շաբաթ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների  հանձնաժողովը կազմակերպել էր «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորումը»:

Թուրքական կողմն ակնկալում է Հայաստանի և Արցախի կառուցողական վերաբերմունքը: Սակայն խնդիրն այն է, որ թուրքական երկու պետությունները հեռու են կառուցողականությունից, նախ՝ կոշտ ռազմական հռետորաբանությամբ, ներքին կոմունիկացիաները փակ պահելով, ինչպես նաև պատերազմից մի քանի ամիս անց էլ մեծ թվով ռազմագերիներ պատանդ պահելով: Նման իրավիճակում անտրամաբանական է տնտեսական համագործակցության, առավել ևս՝ ագրեսիայի ենթարկված կողմի կառուցողականության մասին խոսելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: