Մամուլն այսօր

91

Մամուլն այսօր՝

📜«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է,- «Չնայած Արցախյան պատերազմը նոր է ավարտվել, սակայն Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաև իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժամանակին քաղաքացիների մեջ ազատ շրջող և հեծա­նիվով աշխատանքի գնա­ցող Նիկոլ Փաշինյանը, ում ականջն արդեն սովորել է «Նիկոլ, դավաճան» վերացարկումներին, երեկ որոշել էր կա­ռավարության կենտրոնական մասնա­շենքից 3-րդ մասնաշենք հասնել ոտքով՝ այցելելու շրջակա միջավայրի նախարարություն: Նրա՝ ընդամենը մի քանի մետր տևող զբոսանքը, սակայն, ուղեկցվեց բավականին դրամատիկ պահերով»- գրում է «Հրապարակ»ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ»-ը հայտնում է,- «Հայկական ընկերությունների տաղավարներում բացակայել են հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները, և եղել են միայն բուկլետներ, այնինչ կողքի տաղավարում Ադրբեջանը ներկայացրել էր լայն ռազմամթերքի նմուշներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե լոգիստիկ խնդիրներ են եղել, և ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների՝ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ»-ը հայտնում է՝ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է՝ 2019-ի համեմատ (931): 2020-ին վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ, որն էլ, 2019-ի համեմատ, նվազ է 155-ով: Բյուջեն թալանած մկները, կարելի է ասել, անպատիժ են մնում։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Փետրվարի 7-ին, մեր տեղեկություններով, Տաթևիկ Ռևազյանը Երևան-Դուբայ-Մալդիվներ չվերթով մեկնել է Մալդիվյան կղզիներ՝ հանգստանալու։ Սպասում էին, որ պետք է վերադառնար նախօրեին, սակայն դեռ չի վերադարձել։ Թեև կոմիտեում վաղուց հաշտվել են առանց ղեկավարի աշխատելու իրողության հետ»,- գրում է «Հրապարակ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ»-ը գրում է, որ միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 700-ով: Արագածոտնի մարզում 200-ով է նվազել բնակչության թիվը, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 300-ով, Շիրակում՝ 400-ով: Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ