Լավրով. «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել։ Այն երբեք չպետք է սանձազերծվի»

78

Մոսկվան բաց է միջուկային ներուժ ունեցող բոլոր երկրների հետ զինաթափման հարցերի շուրջ բազմակողմ երկխոսության համար: Այս մասին ասվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տեսազանգում`ուղղված զինաթափման վերաբերյալ Ժնևի խորհրդաժողովի մասնակիցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս ուղու վրա հետագա առաջխաղացումը կպահանջի ռազմական միջուկային հնարավորություններ ունեցող բոլոր պետությունների, մասնավորապես ՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներգրավումը: Ռուսաստանը բաց է բազմակողմ երկխոսության համար, որը պետք է վարվի կոնսենսուսային հիմունքներով՝ բոլոր կողմերի օրինական շահերի պահպանմամբ և նրանց համաձայնությամբ», շեշտել է Լավրովը։

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և միջուկային հնգյակի մյուս անդամների կողմից այն հիմնարար բանաձևի վերահաստատմամբ, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և որ այն երբեք չպետք է սանձազերծվի», ասել է Լավրովը: