Ինչ է նշանակում իսկանդերի 10% է պայթել

68

Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը մեծ արձագանք է ստացել ոչ միայն հայկական այլև ռուսական մեդիատիրույթում։

Մասնավորապես Lenta.ru-ն կայքը անդրադարձել է Փաշինյանի այդ հայտարարությանը։ Ռուսական Տելեգրամ կանալները ևս ակտիվ կերպով քննարկում են այս հայտարարությունը։ Շատերը կանխատեսում, որ սա հայ-ռուսական բարդ հարաբերությունների էլ ավելի սրելուն ուղված քայլ է։

Այս հայտարարությունը կարող է վնասել միջազգային շուկաներում ռուսական զենքի առաջմղմանը ուղված քաղաքականությանը։ Այսինքն մենք քաղաքական հերթական սկանդալի առջև ենք գտնվում, որի հետևանքները դժվար կանխատեսելի են։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը անդրադառնալով 10% պայթելու երևույթին գրում է, –

– Այդպես էլ է՞ լինում:

– Չգիտեմ:

– Նորություն էր:

– Գուցե ութսունականների զե՞նք էր:

Իմ ուղեղը կախեց

1. Եթե պայթել է, ապա խնդիր չկա,

2. Եթե չի պայթել, ապա ասողը պետք է ապացուցի, ընդ որում ասվածը ժխտում է նախորդ կետը,

3. Եթե պայթել է 10 տոկոսով, դա ևս պետք է ապացուցի, ընդ որում ասվածը ժխտում է նախորդ երկու կետերը,

4. Իսկանդերն, ընդհանրապես, կարո՞ղ է միայն 10 տոկոսով պայթել և ինչպե՞ս են հաշվել այդ տոկոսը,

5. Ասողը հստակ չգիտի, թե նախորդ 4 կետերում ասվածը կարո՞ղ է ընդհանրապես տեղի ունենալ, թե՞ չի կարող տեղի ունենալ,

6. Ասողն ասել է, որ մեր բանակում «ութսունականների զենքի» էջը փակված է եղել, բայց հիմա կասկածում է, որ դա գուցե ութսունականների զենք էր:

Ես… չհասկացա, էլի, մեկ մարդը նման 5 քայլանոց խոսակցության մեջ ի՞նչ կերպ է ի վիճակի… ոչ մի տրամաբանական կապ չպահպանել և 6 իրար հակասող բան ասել: