Ինչքան կարելի է անել քայլեր ու հայտարարություններ, որոնք աշխատում են ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ. Թաթուլ Հակոբյան

76

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատկերացնել կարելի է, թե ինչ անհարմար վիճակ է ստեղծում Նիկոլ Փաշինյանը մեր դեսպանների, դիվանագետների, դիվանագիտական կորպուսի և մտածող ու ոչ անտարբեր մարդկանց համար ընդհանրապես իր անպատասխանատու հայտարարություններով ու քայլերով:

Ռուսական ֆլագման Իսկանդերի մասին խոսելով՝ ՀՀ վարչապետը մեծագույն հարված է հասցնում Երևան-Մոսկվա հարաբերություններին…

Բոինգի անհասկանալի պատմությամբ, հարված է հասցնում Երևան-Վաշինգտոն հարաբերություններին…

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչին չընդունելով՝ հարված է հասցնում Երևան-Բրյուսել հարաբերություններին…

Ինչքան կարելի է անել քայլեր ու հայտարարություններ, որոնք աշխատում են ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Միևնույնն է՝ Արցախում մեր ստորացուցիչ պարտության մեղավորներն ու պատասխանատուները չեն կարող խույս տալ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ու ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ…

Լուսանկարում՝ Շուշիի Մշակույթի պալատի հարևանությամբ չպայթած Սմերչ: Մյուսը ուղղակի խփել էր պալատի տանիքին, ներս մտել, որի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ էր զոհվել, այդ թվում՝ ոստիկաններ

Լուսանկարել եմ հոկտեմբերի 4-ին, 2020թ»: