Երկրի կարևորագույն հատվածը ոչնչացված է․Հայկ Մարտիրոսյան

71

Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի։

Այսպիսի վերտառությամբ գրառում է արել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեսբուքի իր էջում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին։

«Երկրի կարևորագույն հատվածը ոչնչացված է։ Ինչու՞ պետք է երկրի հարավի ոչնչացումը չմարսվի, չներվի և չհանդուրժվի։

Ամուլսարը կբացի, մենք կբղավենք, մեզ կկոտորենք, կբողոքենք, իսկ ժողովուրդը տանը կնստի։
Ու կասի. «Արցախ ենք կորցրել, Դադիվանք ենք կորցրել, Օմարի լեռներ ու սարեր ենք կորցրել, իսկ դուք մի սարի հետևից եք ընկել։ Բա բյուջեն ինչո՞վ լցնենք»։

Հետո, երբ դրա արդյունքում Ջերմուկն այլևս չի լինի, Հայաստանի հարավի ողջ ջրային ավազանն ու նաև Սևանը առհավետ` հազարամյակներով թունավորված, իսկ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի բնակչությունը քաղցկեղներից մեռնող, երկար վերլուծություններ կանեն ու կխոսեն այն մասին, որ եթե պետք է թունավորվեինք ու հարավը կործանեինք` ապա անհրաժեշտ էր դա ավելի շուտ անել։

Գոնե առնվազն երկու տարի բյուջեն լավ փող կլցվեր։
Բանականությու՞ն, խե՞լք – չէ՛, չենք լսել … Կա՞մք, արժանապատվությու՞ն … չէ՛, այլևս չունենք …»,-գրել է քաղաքագետը։