«Դա բացարձակ սուտ է». Ռուսաստանից արձագանքում են Նիկոլ Փաշինյանին

98

ՌԴ Պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը բացարձակ սուտ է որակել ռուսական Իսկանդեր հրթիռի մասին Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին արված սկանդալային հայտարարությունը:

«Իսկանդերը գերճշգրիտ զենք է, այն բազմաթիվ զորավարժություններում փորձարկվել է: Դա բացարձակ սուտ է և որևէ կասկածի տեղիք չի տալիս»,- նշել է խորհրդարանականը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը:

Զավարզինի խոսքովնման հայտարարություն անելով Փաշինյանը փորձում է քողարկել պատերազմում կրած պարտության մեջ իր մեղավորությունը այն բարդելով այլոց վրա: