ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը, Փաշինյանը կատեգորիկ արգելել է` ասելով, որ համաշխարհային հանրությունը իրեն կբզկտի, եթե միաժամանակ սպանեն թշնամու մի քանի հազար զինվորների. Գաբրելիանով

106

Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը ուշագրավ բացահայտում է արել՝ գրելով. «Քանի որ խոսք գնաց Իսկանդերների մասին, մի բան կպատմեմ։ Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ երկար և ծանր խոսակցություն ունեցա։ Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ բացառիկ զինատեսակի թեման, բառացի կմեջբերեմ Օնիկ Գասպարյանի ասածը։

«Պատերազմի 3֊րդ օրը, ես, որպես ԳՇ պետ, որոշեցի կիրառել Իսկանդերը 2 ստրատեգիական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և մեկ այլ օբյեկտի դեմ։ Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եք՝ արեք։
Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ Իսկանդերի երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին։

Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։

Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել Իսկանդերը արդեն Շուշիի ուղղությամբ։ Ես այն կիրառեցի։ Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր։ Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին և նահանջել»: