Բելառուսը կթողարկի «Սպուտնիկ V»

54

Բելառուսը «Սպուտնիկ V» պատվաստանյութը կսկսի արտադրել մարտ ամսից։ Արտադրության ամսական ծավալը կկազմի մոտ 500 հազար չափաբաժին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարար Դմիտրի Պինեվիչը Առողջապահության նախարարության կոլեգիայում:

Պինեվիչի խոսքերով, Բելառուսում այժմ համաճարակի երկրորդ ալիքն է՝ «բոլոր մարզերում հիվանդացության մակարդակի անկման միտումով»: