ԱՄՆ-ն մտահոգված է Վրաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությամբ

130

Վաշինգտոնը չափազանց մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ ավելի վաղ ձերբակալվել էր նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիան:

Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի և Վրաստանում այլ ընդդիմադիր գործիչների ձերբակալությամբ», Փրայսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նեդ Փրայսը բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը կամ բռնությունը: