ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում COVID-ից մահացության նվազման մասին

72

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը փետրվարի 15-ից 21-ը նվազել է 11%-ով, իսկ մահացությունների թիվը`20%-ով՝ նախորդ շաբաթվա համեմատ: Տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ). հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մահացության անկումը տեղի է ունենում վեցերորդ շաբաթն անընդմեջ: Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 2,457,026 վարակված և 66,359 մահ:

Փետրվարի 24-ի դրությամբ աշխարհում գրանցվել է 112,676,629 վարակման դեպք և 2,497,056 մահ: