Վրացական ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցերի

43

Թբիլիսիի կենտրոնում մի քանի հարյուր մարդ հավաքվել է կառավարության շենքի մոտ՝ բողոքելով ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության դեմ:

Երեքշաբթի առավոտյան հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիան: Դրանից հետո ընդդիմության առաջնորդները բոլորին կոչ արեցին մասնակցել բողոքի ցույցի՝ ազդարարելով ազգային-ազատագրական շարժման սկիզբը. գրում է վրացական Sputnik-ը:

Նախնական տվյալների համաձայն` ընդդիմության հետագա ծրագրերի մասին կհայտարարվի կառավարության շենքի մոտ կայանալիք հանրահավաքում: Գրասենյակի կենտրոնական մուտքի դիմացի տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից: