Սաղաթելյանին կալանավորողը Դանիբեկյանի իրավահաջորդն է պատվեր կատարողների ցուցակում

36

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալմանը։

Գրառումը՝ ատորև․

«Հայտնվեց աննադանիբեկյանի արժանի իրավահաջորդը պատվեր կատարողների ցուցակում` ադրբեջանական իշխանությունների պատվավոր կատարածու արմինե մելիքսեթյան, ով կալանավորեց Արա Սաղաթելյանին:

Շատ բան չեմ ասի: Կտեսնեք ու կհամոզվեք: բադասյանհողհանձնողը` վկա:

Իսկ այ մկրտչյան արթուրին մի բան ունեմ ասելու` հիշիր բոլորի, այդ թվում` իմ հանդեպ արածներդ ու պատրաստվիր` այդ թվում ՄԻԵԴ-ով պատասխան ես տալու ապօրինություններիդ համար: Ու ԱԱԾ-իդ պատվիրատուների ասածներով առաջնորդվելը մեղմացնող հանգամանք չի լինելու: Դեռևս 2019-ին ես առաջինն էի իրավապաշտպանական համայնքից, ով խայտառակ համարեց սրա նշանակումը որպես Երևան քաղաքի դատարանի նախագահ: Մի ժամանակ Արթուր Սարգսյանի գործով իրենց կոտորող սուտի իրավապաշտպանական համայնքը լուռ էր կամ կիսաբերան էին քննադատում:

Հ. Գ. ԱԱԾ-ում մնացած սակվաաթիվ պրոֆեսիոնալների համար իսկապես ցավում եմ: Դուք ֆեյք բռնող չէիք: Դուք երկիր պաշտպանող էիք: Էն էլ ֆեյք, որը գրում ու գրում է»: