«Պատվաստումների բացակայությունը կամ ձգձգումը աշխարհի ցանկացած կետում կարող է հանգեցնել վարակի նոր տարատեսակների տարածմանը»

114

Կորոնավիրուսի պատվաստումների բացակայությունը կամ ձգձգումը աշխարհի ցանկացած կետում կարող է հանգեցնել վարակի նոր տարատեսակների տարածմանը: Դա սպառնում է խաթարել առկա պատվաստանյութերի արդյունավետությունը, նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը:

Ելույթ ունենալով Ժնևում կայացած ճեպազրույցում՝ նա շեշտել է համատարած պատվաստումների արշավների անհրաժեշտությունը: «Եթե ​​այս վիրուսին ամեն տեղ չհաղթենք, ապա մենք չենք կարողանա այն հաղթահարել համաշխարհային մասշտաբով», մեջբերում է ԱՀԿ ղեկավարին ՏԱՍՍ-ը: