Չի ներվելու քաղաքական կյանքը գլադիատորական մարտերի վերածելը. Միքայել Նահապետյան

84

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Անդրանիկքոչարյաններն ու ներսեսպողոսյանները քաղաքական կատեգորիա դարձած «Կարգին հաղորդման» հայտնի սկեչի «կյանքով մեկ մուտիլովշիկ» պապիներն են, որոնք պրովոկացիա են անում, իսկ երբ ալիքը գա ամեն ինչ սրբելու՝ պախկվելու են ոստիկանների թիկունքում, մի երկու ոստիկանի ու իրենց քաղաքական առաջնորդի կյանքի գնով իրենց ստոր գոյությունը պահպանեն, հետո բալզակյան խորագետ դեմքով «վտարանդի ինտերվյուներ» տան, թե «մեզ չներվեց ժողովրդավար պետություն կառուցելու փորձը»:  Այո, չի ներվելու: Բայց չի ներվելու ոչ թե դեմոկրատիա, այլ ատելության ու դեստրուկցիայի արենա կառուցելը, չի ներվելու քաղաքական կյանքը գլադիատորական մարտերի վերածելը: Կես կոպեկի խելք ունենաք՝ կամավոր կհանձնվեք էժան երշիկի արտադրամաս, որովհետև էն կյանքը, որով ապրելու եք առողջ ու երկար՝ շատ չարքաշ է լինելու, ձեզ փողոցում մատով են ցույց տալու»։